17:00-ի դրությամբ քաղաքացիների 21.36% տոկոսը քվեարկել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում ենք Երևանի ավագանու 2023թ. ընտրություններին մասնակցությունը 17:00-ի դրությամբ։ Ըստ այդմ այսօրվա ընտրություններին մասնակցել է  176,027 քաղաքացի  կամ ընտրողների 21.36% տոկոսը։

Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ մասնակցել են 294.534 քաղաքացի  կամ 34.72%-ը, իսկ  2017 թվականին՝

290.737 քաղաքացի  կամ 34.52%-ը։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը հայտնել էր, որ ՀՀ ընտրական օրենսգրքում ընտրությունների հետ կապված մասնակցության շեմ ամրագրված չէ: Այսինքն, ընտրությունները կարող են կայացած համարվել ցանկացած պարագայում և կարևոր չէ, թե ընտրողների քանի տոկոսն է մասնակցել ընտրության:




Լրահոս