Ակնայի (Աղդամ) ճանապարհով անցած ԿԽՄԿ բեռը կփոխանցվի համապատասխան փորձաքննություն անցնելուց հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղափոխել է բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք ներկայումս գտնվում են ԿԽՄԿ-ի պահեստում:

Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ նշելով, որ դրանք ԼՂ կառավարությանը կփոխանցվեն միայն համապատասխան փորձաքննություն անցնելուց հետո:

«Փորձաքննություն անցած և ԱՀ կառավարության սահմանած չափանիշներին (ծագում, որակ) չհամապատասխանող ապրանքները տեղում ոչնչացվելու են:

Միևնույն ժամանակ հանրապետության իշխանություններն աշխատանք են տանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որ այսուհետև Արցախ ներմուծվեն մեր պահանջներին համապատասխանող ապրանքներ»,- ասվում է հայտարարության մեջ:




Լրահոս