Կստեղծվի Ազգային կոմիտե. Իշխան Սաղաթելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության հրապարակում այսօր ելույթ է ունեցել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նա հայտարարել է  որ երեկվանից սկսված պայքարն առաջնորդելու համար պետք է ստեղծել մի մարմին։ Սաղաթելյանի խոսքով, այդ մարմինը պետք է պատասխանատվություն կրի այս ամենի համար, առաջնորդի ժողովրդին և պայքարը հասցնի իր հաղթական ավարտին:

«Դա կկոչվի Ազգային կոմիտե:  Մենք մշակել ենք նաև քայլերի, գործողությունների ծրագիր, որի վերջնարդյունքը պետք է լինի այս չարիքի կառավարության հեռացումը: Խորհրդարանական ընդդիմությունը այդ ծրագրի շրջանակներում օգտվելու է նաև ԱԺ-ում իմպիչմենթ սկսելու գործընթացից»,-ասաց նա:




Լրահոս