Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել է Ղարաբաղի հարցը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերջին զարգացումները»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Պուտինը «ողջունել է ռուս խաղաղապահների ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված համաձայնությունը ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման և սեպտեմբերի 21-ին Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև բանակցություններ վարելու վերաբերյալ»։