![](https://armlur.am/wp-content/uploads/2023/09/1742090096_0_232_3228_2048_1920x0_80_0_0_c24f96b02b4adacb53e5115bc23d313d.jpg)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ:
Ալիևը ներողություն է խնդրել Վլադիմիր Պուտինից և խորին ցավակցություն հայտնել՝ սեպտեմբերի 20-ին Ղարաբաղում ՌԴ զինվորականների ողբերգական մահվան համար: Ադրբեջանի նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհված ռուս խաղաղապահների ընտանիքներին։
«Ալիևը ներողություն է խնդրել և խորը ցավակցություն հայտնել սեպտեմբերի 20-ին Արցախում ռուս խաղաղապահների ողբերգական մահվան կապակցությամբ: Ընդգծվել է, որ տեղի ունեցածի առավել մանրակրկիտ հետաքննությունը կիրականացվի, և բոլոր մեղավորները պատշաճ կերպով կպատժվեն»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Ջանյաթաղ գյուղի տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դիտակետից վերադառնալիս գնդակոծության է ենթարկվել ռուս զինվորականներ տեղափոխող ավտոմեքենան։ Հրթիռակոծության հետեւանքով մեքենայում գտնվող ռուս զինծառայողները զոհվել են։
Օֆելյա Հովհաննիսյան