Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, գիշերն իր տան բակում ավազակային հարձակման ենթարկված անձը ԵԿՄ անդամ Արթուր Հովակիմյանն է։ Նրա վրա անձինք են հարձակվեկ, որոնք տարել են 6000 դոլար, ինչպես նաեւ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից պարգեպատրած «Մակարով» տեսակի ատրճանակը
Նշենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ սեպտեմբերի 21-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում դիմակավորված անհայտ 3 անձինք Անդրանիկի փողոցի 114 շենքի մոտ բռնություն են գործադրել Երևանի բնակիչ, 57-ամյա Արթուր Հ․-ի նկատմամբ, սպառնալիքի տակ նրանից հափշտակել ձեռքին եղած պայուսակը, ապա դիմել փախուստի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ դիմակավորված 3 ճիվաղների կողմից Արթուր Հ․-ի պատկանող գողացված պայուսակում եղել են մոտ 6000 ԱՄՆ դոլար, անձնական փաստաթղթեր, 3 հատ բջջային հեռախոսներ և 2002 թվականին ՀՀ վարչապետի կողմից որպես պարգև նրան տրված «Մակարով» տեսակի ատրճանակ։
Քնար Մանուկյան