Բելգիան դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և խորը ափսոսանք է հայտնում բազմաթիվ զոհերի համար, X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը։
«Մենք կոչ ենք անում հարգել Ղարաբաղում հայերի անվտանգությունն ու իրավունքները, ինչպես նաև հրադադարի ռեժիմը»,- գրել է Լահբիբը։