Երեկ Վստրեչի կամրջից արցախցի կինը փորձել էր ցած նետվել։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ ինքնասպանության փորձ կատարած կնոջը տեղափոխել են «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոն, իսկ նրա երեք ամյա դստերը՝ ՀՕՖ-ի Երեխաների պաշտպանության կենտրոն:
Քննությամբ պարզվել է որ կինը հեգաբանական լուրջ խնդիրների առաջ է ու նրան պետք է կոնտրոնի հսկողողության տակ պահել:
Հիշեցնենք, որ դեպքեը գրանցվել էր երեկ։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ ժողովրդին հայտնի «Վստրեչի» կամրջից մի կին երեխային գրկած սպառնում է ցած նետվել: Կինը հայտնել էր, որ ինքն Արցախի Հանրապետության քաղաքացի է ու անարդարության զոհ է դարձել. այլևս չի ուզում ապրել։
Քնար Մանուկյան