Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու հարցը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախագիծն ընդգրկված է հանձնաժողովի՝ սեպտեմբերի 28-ի նիստի օրակարգում։
Նշենք, որ ավելի վաղ Սահմանադրական դատարանը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։
Այս հանձնաժողովում դրական եզրակացություն ստանալուց հետո հարցը կքննարկվի արդեն լիագումար նիստում։