![](https://armlur.am/wp-content/uploads/2023/09/Djr4F7SH1nPfZL9iY0YAG3A0cOqk0xKMlJy66dXp.jpeg)
Շվեդիան 15 միլիոն շվեդական կրոն (շուրջ 1,3 մլն ԱՄՆ դոլար) է հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։ Այդ գումարը հատկացվել է հոգալու համար Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար կարիքները։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը։
«Շվեդիան Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) միջոցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է հատկացրել 15 մլն շվեդական կրոն՝ հոգալու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքները։ Խոսքն այդ թվում և բժշկական տրանսպորտի, սննդամթերքն ու գումարային նվիրատվություններիի մասին է»,- հայտնել է դեսպանը։