Պուտինն ու Ռայիսին քննարկել են իրավիճակն Արցախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել։ Հեռախոսազրույցի ժամանակ նրանք քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրները։

«Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրների շուրջ:

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրել է ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության, այդ թվում՝ խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Ռուսաստանի և Իրանի նախագահները շեշտել են բոլոր հարցերը բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունը:

Երկուստեք հետաքրքրություն է հայտնվել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի աշխատանքի ակտիվացման հարցում»,- հայտնել են Կրեմլից:




Լրահոս