Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե այսօր Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչները կրկին հանդիպելու են։ Այս պահի դրությամբ այլ մանրամասներ դեռ հայտնի չեն, միայն նշվում է, թե հանդիպումը Ստեփանակերտում է լինելու։
Սակայն ավելի վաղ նշվել էր, թե այսօր Ստեփանակերտ է այցելելու Ղարաբաղի հայերի ինտեգրացիայի, այդ շրջանի վերականգման հարցերով Կառավարական հանձնաժողովը, որը գլխավորում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Հավելենք, որ եպտեմբերի 19-ի՝ ադրբեջանական կողմի հարձակումից հետո Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչներն արդեն երեք անգամ հանդիպել են․ երկու անգամ Եվլախում, մեկ անգամ Իվանյանում։