Ճապոնիան 2մլն դոլար կտրամադրի Արցախի փախստականներին օգնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիայի կառավարությունը որոշել է հատկացնել 2 միլիոն դոլարի դրամաշնորհ։ Այն կուղղվի Լեռնային Ղարաբաղից փախստականներին օգնելու համար։

Ճապոնիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ միջոցները փոխանցվելու են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով։

Ճապոնիայի կառավարության դրամաշնորհը կօգտագործվի ոչ պարենային ապրանքների, դեղորայքի և ջրի պաշարների ձեռքբերման համար։




Լրահոս