Հայտնի է ՄԱԿ-ի միջազգային դատարանում ԼՂ հարցով Ադրբեջանի դեմ հայցի լսումների օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով Ադրբեջանի դեմ ներկայացված հայցի վերաբերյալ լսումների օր է նշանակել հոկտեմբերի 12-ը։

Այս մասին ասվում է դատարանի հայտարարության մեջ։

«Միջազգային դատարանը՝ ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը, հինգշաբթի՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ին, կանցկացնի «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի» (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) կիրառման գործով հանրային լսումներ»,- ասված է հրապարակված հայտարարության մեջ:




Լրահոս