Տանիքը քանդել են, տանը «ջրհեղեղ» է. ինչ է կատարվել Վարդենիսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդենիս համայնքի Բանավան թաղամասի 7-րդ շենքից ArmLur.am-ին հայտնում են, որ ամիսներ առաջ իրենց շենքի տենիքը քանդել են խոստումով, որ հին «շիֆերները» կփոխարինվեն երկաթյա թիթեղներով, սակայն որևէ արձագանք չկա, ոչ մեկ ձայն չի հանում, իսկ վերջին հարկում ապրողների բնակարանները «ջրհեղեղի մեջ են»:

ArmLur.am-ը կապ հաստատեց Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանի հետ, հասկանալու խնդրի էությունը.

«Տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Շենքի կառուցումն ամբողջովին կառուցապատողի պատասխանատվության տակ է: Նա ունի հստակ ժամկետներ, որոնք չի անցել: Երեկ էլ ինձ զանգել են, ես զրուցել եմ իրենց հետ:

Ինչ վերաբերում է բնակչին, ապա այս պարագայում ինչ վնաս կրում է բնակիչը, դրա ուղիղ պատասխանատուն հենց կառուցապատողն է, բայց մենք բոլոր բնակիչների հետ պայմանավորվել ենք համաձայնություն տալու շուրջ, որովհետև հնարավոր են տեղուններ այս սեզոնին, որոնք իրենց հետեւանքներն են ունենալու»:

Մարիամ Ղազարյան




Լրահոս