Շուտով կկայանա ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ հանդիպումը։
Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Վաղը ես կհրավիրեմ ԵՄ արտաքին գործերի նախարարների արտակարգ նիստ՝ քննարկելու Իսրայելում և տարածաշրջանում տիրող իրավիճակը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Պաղեստինը լայնածավալ հարձակում է սկսել Իսրայելի դեմ, որի արդյունքնում մեծ թվով զոհեր, վիրավորներ և գերիներ կան:
Օֆելյա Հովհաննիսյան