Կից գրառմամբ նա նշել է, որ Հայաստանը մեկ քայլով մոտեցել է դեպի Եվրամիություն առանց վիզայի ճանապարհորդելու հնարավորությանը։
«Հայաստանը մեկ քայլով ավելի է մոտեցել դեպի Եվրամիություն առանց վիզայի ճանապարհորդելու հնարավորությանը։
Եվրամիության աջակցությամբ Հայաստանի քաղաքացիներն այսուհետ կկարողանան ստանալ նոր կենսաչափական անձնագրեր, որոնք կդարձնեն սահմանային ստուգումներն ավելի արագ, իսկ ճանապարհորդությունը՝ ավելի դյուրին։
Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին, և մենք այդ ընտրությունը դարձնում ենք շոշափելի արդյունք իր քաղաքացիների համար»։
Հիշեցնենք, որ Հայաստանում նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը մեկնարկել է 2026 թվականի նոյեմբերի 1-ից։
Նախնական գրանցման առցանց հարթակը գործարկվել է հոկտեմբերի 31-ին։ Իսկ հոկտեմբերի 31-ին կառավարությունում տեղի է ունեցել նոր անձնագրի շնորհանդեսը և առաջին անձնագրերի հանձնման արարողությունը։
Անի Վարդանյան




























