38 ծնունդ է գրանցվել Արցախից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 9-ի դրությամբ 278 բուժառու շարունակում է վերականգնել առողջությունը ՀՀ տարբեր բուժհաստատություններում: Նրանցից 95-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր: Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Ըստ նրա, միջին ծանրության հիվանդներ կան նաև անչափահասների շրջանում:

38 ծնունդ է գրանցվել Արցախից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում, որից 14-ը՝ Երևանում, 24-ը՝ մարզերում:

ԿԳՄՍՆ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 9-ի դրությամբ 9082 երեխա ընդգրկվել է հայաստանյան կրթական հաստատություններում:  Վարչապետի մամուլի քարտուղարը ներկայացրեց նաև նրանց բաշխվածությունը՝ ըստ մարզերի. Երևանում՝ 2910, Կոտայքում՝ 1561, Արարատում՝ 1322, Արմավիրում՝ 790, Լոռիում՝ 472, Գեղարքունիքում՝ 441, Արագածոտնում՝ 430, Սյունիքում՝ 390, Շիրակում՝ 342, Տավուշում՝ 258, Վայոց ձորում՝ 166:




Լրահոս