Իսրայելն օկուպացրել է պաղեստինյան պատմական հողերի մի մասը․ Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինն այսօր մի քանի հայտարարություններ է արել պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ: Նա նշել է, թե Իսրայելն օկուպացրել է պաղեստինյան պատմական հողերի մի մասը, այդ թվում՝ ռազմական ուժի օգնությամբ։

«Իսրայելը, ինչպես գիտեք, ստեղծվել է, բայց Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն այդպես էլ չի ստեղծվել տարբեր հանգամանքների բերումով: Ավելին, հողերի մի մասը, որը պաղեստինցիները համարում են պատմականորեն իրենցը, տարբեր ժամանակներում և տարբեր ձևերով օկուպացվել է Իսրայելի կողմից»,- ասել է Պուտինը։

Նա նաև նշել է, թե պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը ձեւավորվել է ոչ թե այսօր, այլ վերջին տասնամյակներում։Նա նաև նշել է, որ Պաղեստինի խնդիրը յուրաքանչյուր մահմեդականի սրտում է և ընկալվում է որպես անարդարություն:




Լրահոս