![](https://armlur.am/wp-content/uploads/2023/10/IMG_20231011_212603_724.jpg)
Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում կպահանջի բանաձև ընդունել,որը պայմաններ կստեղծի անձանց՝ Արցախ վերադարձի համար։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ նախարար Կատրին Կոլոննան՝ ելույթ ունենալով հանրապետության Սենատում։
Նրա խոսքով,այդ պայմանները պետք է ներառեն Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ պատմամշակութային իրավունքների պահպանման ամուր երաշխիքներ։ Դրա համար անհրաժեշտ է մշտական միջազգային ներկայություն տեղում, և Ֆրանսիայի բոլոր ջանքերի նպատակը դրան հասնելն է։