ArmLur.am-ը տեղեկացավ, որ Աշոտ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել։
Նա 16.03.2019 թվականին կանգնել է զինվորական հաշվառման, պիտանի ճանաչվել զինվորական ծառայության համար և ենթակա է եղել պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչին։
Սակայն նա զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն ստացել է տարեկետում մինչև 2022 թվականի ձմեռային զորակոչը:
Այնուհետև 26.01.2023 թվականին ՀՀ կառավարության թիվ 106-Ա որոշմամբ Աշոտ Գասպարյանը 2022 թվականի ձմեռային զորակոչից ստացել է տարեկետում մինչև 30.06.2023 թվականը:
Ապա 2023 թվականի ամառային զորակոչին Աշոտ Գասպարյանը ներկայացել է տարածքային ստորաբաժանում, պիտանի ճանաչվել զինվորական ծառայության համար, սակայն հրաժարվել է ստանալ 26.06.2023 թվականին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնելու ծանուցագիրը, որպիսի պայմաններում խուսափել է հայտարարված 2023 թվականի ամառային հերթական պարտադիր զինվորական ծառայության զորակոչից
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Քնար Մանուկյան