Արսեն Զախարյանը չի ընդգրկվել Golden Boy-ի հավակնորդների եզրափակիչ ցուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Tuttosport-ը ներկայացրել է Golden Boy մրցանակի հավակնորդների եզրափակիչ ցուցակը, որում տեղ է գտել 20 ֆուտբոլիստ։

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» նորեկ, Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը բացակայում է ցուցակից։ Ավելի վաղ 20-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել էր հավակնորդների նախնական ցանկում։

Ամենամյա մրցանակը շնորհվում է Եվրոպայի՝ մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին։ Tuttosport-ն այս քվեարկությունն անցկացում է 2003 թվականից։




Լրահոս