Երիտասարդ աղջիկը մեծ քանակությամբ դեղ է խմել եւ փորձել վերջ տալ կյանքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, ինքնասպանության փորձ է գրանցվել Սպիտակ քաղաքում։

2005 թվականին ծնված աղջիկը տանը խմել է մեծ քանակությամբ դեղ՝ փորձելով վերջ տալ իր կյանքին։ Մտերիմները նկատել են, որ նրա ինքնազգացողությունը գնալով վատանում է, շտապ տեղափոխել են հիվանդանոց։

Բժիշկներին հաջողվել է փրկել աղջկա կյանքը։ Իսկ ինչու է նա գնացել այդ քայլին. ըստ նախնական տեղեկությունների՝ ընկերոջ հետ վիճաբանությունից հետո է փորձել վերջ տալ իր կյանքին։

Քնար Մանուկյան




Լրահոս