![](https://armlur.am/wp-content/uploads/2023/10/271450.jpg)
Այս պահին Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ անօրինական, անհիմն տարածքային պահանջների միջև։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Բաքվում ընթացող «Հայրենիքին, ժողովրդին և պետականությանը աննախադեպ ծառայության 20 տարի» համաժողովում։
Նրա խոսքով, այս հարցում մեծ նշանակություն ունի նաև միջազգային հանրության դերը:
«Չափազանց կարևոր է, որ Հայաստանի ռեւանշիստական փորձերը որևէ կերպ չաջակցվեն»,- ասել է նա։