Վիեննայի Մխիթարյան միաբանության եկեղեցում ՀՀ-ին և ԼՂ բռնի տեղահանված ժողովրդին նվիրված էկումենիկ աղոթք է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը դեսպանության անձնակազմի հետ հոկտեմբերի 14-ին Վիեննայի Մխիթարյան Միաբանության եկեղեցում մասնակցել է Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված ժողովրդին նվիրված էկումենիկ աղոթքին՝ մասնակցությամբ Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի, Վիեննայի Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Ֆրանց Շարլի, Վիեննայի Մխիթարյան միաբանության վանահայր Վահան Հովակիմյանի և մի շարք այլ հոգևորականների։ Այս մասին տեղեկանում ենք Ավստրիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից։




Լրահոս