![](https://armlur.am/wp-content/uploads/2023/10/HL6A8982.jpg)
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը դարձավ Եվրոպայի գավաթի անդրանիկ խաղարկության ոսկե մեդալակիր:
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող գավաթի խաղարկության 92 կգ քաշային կարգի եզրափակիչում Մանասյանի մրցակիցը Իտալիայից Ազիզ Աբբես Մուհիդինն էր: Իտալացի բռնցքամարտիկը վնասվածքի պատճառով չներկայացավ մենամարտին ու հաղթանակը շնորհվեց հայ մարզիկին։
Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Ռուդոլֆ Գաբրոյանը դարձել է Եվրոպայի գավաթի արծաթե մեդալակիր, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը, Ռուսլան Ասլիկյանը և Բարեղամ Հարությունյանը` բրոնզե մեդալակիրներ: