Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը: Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Պաղեստինի իրադարձությունները, ինչպես նաև Իսրայելի հարձակումները Գազայի հատվածի վրա։
Կողմերը մտահոգություն են հայտնել, խոսելով այն մասին, որ ստեղծված իրավիճակին պետք է այնպիսի լուծում տրվի, որպեսզի խաղաղ բնակիչներ ալևս չտուժեն:
Օֆելյա Հովհաննիսյան