ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը Ռուսաստանի առաջնորդին ճնշելու ցանկության մասին, Rossiya 24-ին տված հարցազրույցում ասել է, որ այդ հարցը բխում է երկրի շահերից, իսկ Ռուսաստանի շահերը ճնշելն անհնար է։
Ավելի վաղ Բայդենը, խոսելով երկրորդ ժամկետով վերընտրվելու իր նպատակների մասին, ասել էր, որ ծրագրում է միավորել Եվրոպան՝ «ճնշելու» Ռուսաստանի նախագահին։
«Կարծում եմ, որ դա անձամբ ինձ չի վերաբերում, սա վերաբերում է երկրի շահերին, իսկ Ռուսաստանի շահերը ճնշել հնարավոր չէ, դրանք պետք է հաշվի առնվեն»,- ասել է Պուտինը։