![](https://armlur.am/wp-content/uploads/2023/10/393944522_283049918024451_5333600659119139496_n_v1.thumb_.png)
Հոկտեմբերի 18-ին, ժամը 03։04-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Խարբերդի ամառանոցների 14-րդ փողոցում կայանած ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ տներից մեկի դիմաց այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա։
Հրդեհը մարվել է ժամը 03:35-ին: Այրվել է ավտոմեքենան։