![](https://armlur.am/wp-content/uploads/2023/10/10659820_118_0_1483_1024_1920x0_80_0_0_5807280a2b93f5377fb6517ff201a4c0.thumb_.jpg)
Հոկտեմբերի 19-ին, ժամը 01:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակ կամրջից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Խ․ Հ․-ի (ծնված 1983 թ․) ինքնասպանության փորձը։