«Զատիկ» կենտրոնում սեռական բռնության ենթարկված 15-ամյա տղայի դեպքի մասին կառույցը կասկածելիորեն լռում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին «Զատիկ» երեխաների աջակցման կենտոնում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած դեպքի մասով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:

ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ 15-ամյա տղան, հայտնվելով Ավանի հոգեկան առողջության կենտրոնում, պատմել է, թե ինչպես են իրեն վերաբերվել այդ կենտրոնում: Երեխան պատմել է, որ իրեն մի քանի տղաներ՝ Հովհաննեսը, Ջոնը և Աբրիկը բռնության են ենթարկել և սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ տղաներից Աբրիկը մեկ ամսով կալանավորվել է:

Նշենք, որ դեպքի ժամանակ կենտրոնի տնօրենը Աստղիկ Վարդանյանն է եղել։ Այդ պատճառով ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Աստղիկ Վարդանյանի հետ: Տիկին Վարդանյանը նախ պնդեց, որ կապ հաստատենք ներկա պահին տնօրենի պաշտոնը ստանձնած Անգին Արշակյանի հետ։ Քանի որ դեպքը տեղի է ունեցել իր պաշտոնավարման օրոք՝ նախ պետք է հասկանայիք, թե ինչպես է նման բան կատարվել այդ կենտրոնում և արդյոք ճիշտ են այն խոսակցությունները իր մասին, որ երեխաներին ընդհանարապես լավ չեն վերաբերվում:

Տիկին Աստղիկը, իմանալով, որ իր հետ խոսողը լրագրող է, պատասխանում է, որ ներկա պահին ինքը սեմինարի է և հետո կզանգահարի, իսկ հետո չպատասխանեց մեր հեռախոսազանգերին և դարձավ անհասանելի:

Ինչ վերաբերում է ներկա պահին կենտրոնի տնօրենի պաշտոնը ստանձնած Անգին Արշակյանին՝ պետք նշենք, որ ոչ մի հեռախոսազանգի և նամակագրության պատասխան մենք չստացանք:

Այս ամենից պարզ է դառնում, որ այս կենտրոնում ինչ-որ բան այն չէ, քանի որ երեխային բռնության ենթարկելու դեպքի մասին կառույցը կասակածելիորեն լռում է:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը այս խնդրին անդրադարձել էր, և ի պատասխան մեր հոդվածների՝ ՄԻՊ-ը ուսումնասիրություններ է սկսել կապված այս կենտրոնի հետ:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս