Դավիթ Հարությունյանին կփոխարինի Հովհաննես Սահակյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առաջիկայում փոփոխություն է սպասվում ԱԺ էթիկայի հանձնաժողովի ղեկավար կազմում։ Հանձնաժողովի նախագահ, ապա ՝ ավելի ուշ փոխնախագահ է դառնալու ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը։ Այժմ այս պաշտոնը զբաղեցնում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Դ.  Հարությունյանը հաստատեց այս փաստը ՝ նշելով, որ նման որոշում կայացնելու պատճառը իր աշխատանքային ծանրաբեռնվածությունն է»։

Շարունակությունը ՝«Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:




Լրահոս