Արարատ Միրզոյանը Թեհրանում մասնակցում է «3+3» ձևաչափով հանդիպմանը. Վրաստանը հրաժարվել է ներկայանալ և նշել պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեհրանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ ընթանում է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպումը:

Մասնակցում են Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Վրացական կողմը, ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, հրաժարվել է մասնակցել հանդիպմանը։

Հարավային Կովկասում համագործակցության վեցակողմ ձևաչափի նախաձեռնությունը 2020 թվականի վերջին մեկնարկեց Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, որը հետագայում հայտնի դարձավ որպես «3+3»: Ռուսաստանը և Իրանը ողջունեցին այս գաղափարը, և Հայաստանը նույնպես միացավ այդ ձևաչափին։

Վրաստանը հայտարարել է, որ չի նախատեսում մասնակցել նախաձեռնությանը։

2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ հինգ երկրների արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը։

Վրաստանը ձեռնպահ մնաց 2021 թվականի հանդիպմանը և արտաքին գործերի նախարարների մակարդակով ընթացիկ հանդիպմանը։




Լրահոս