ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կադրերի բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմեն Գաբրիելյանը լինելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կադրերի բաժնի պետի պաշտոնու), ՀՀ զինված ուժերում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական լիազորություններ, այսինքն՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, շահադիտական շարժառիթով կեղծ պաշտոնական փաստաթղթերի հիման վրա ՊԲ ֆինանսական դրամարկղից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու վերաբերյալ 2013թ. դեկտեմբերին նախնական համաձայնություն է ձեռք բերել ՊԲ ֆինանսական բաժնի հաշվարկային բաժանմունքի հաշվապահ Նելլի Հրանտի Խաչատրյանի և նույն բաժնի հաշվապահ-գանձապահ Գայանե Ալեքսանդրի Գրիգորյանի հետ:

Հանցավոր համաձայնությունն իրագործելու և հանցավոր վերջնարդյունքին հասնելու նպատակով կատարվել է դերաբաշխում, ինչի արդյունքում 2014-2018թթ. ընթացքում Արմեն Գաբրիելյանը, Նելլի Խաչատրյանը և Գայանե Գրիգորյանը խմբի կազմում ՊԲ ֆինանսական բաժնի դրամարկղից մեկ միասնական դիտավորությամբ, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 124.միլիոն ՀՀ դրամ:

Քնար Մանուկյան




Լրահոս