Հոկտեմբերի 25-26-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին:
Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որից հետո տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպումը` պատվիրակությունների մասնակցությամբ:
Հանդիպմանը կհաջորդի Արարատ Միրզոյանի և Մելանի Ժոլիի համատեղ մամուլի ասուլիսը։