Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկը հոկտեմբերի 11-13-ն այցելել էր Հայաստան։ Նրա այցից հետո Եվրախորհուրդը Հայաստան ներգաղթած փախստականների համար պատրաստում է համապարփակ աջակցության փաթեթ։
Փաթեթը նպատակ ունի աջակցություն ցուցաբերել Հայաստան բռնագաղթված 100 հազար ղարաբաղահայերի հյուրընկալելու հետ կապված խնդիրների լուծման հարցում:
Դրանք են՝
- Խոցելի իրավիճակներում գտնվող փախստականների իրավունքների պաշտպանության ուժեղացում՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին տրամադրվող անմիջական աջակցությամբ։ Մասնավորապես, խոցելիության գնահատման, ծառայությունների
- հասանելիության և փախստականների իրազեկվածության բարձրացման վերաբերյալ
- Առողջապահության և հոգեկան խնամքի, ներառյալ՝ հոգեբանական աջակցության հասանելիության դյուրացում
- Խոցելի մարդկանց հետ աշխատող մասնագետների կարողությունների խորացում
- Կրթական ներառականության և մասնագիտական ուսումնական ծրագրեր
- Երեխաների իրավունքների պաշտպանություն
- Տեղական իշխանությունների կարողությունների բարձրացում: