ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արգամ Ստեփանյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ 2013 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2017 թվականի ապրիլի 29-ը՝ զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի պաշտոնը և հանդիսանալով օտարերկրյա որդեգրումների բնագավառում ՀՀ կենտրոնական մարմնի լիազորություններն իրականացնող ստորաբաժանման ղեկավարը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ շահադիտական դրդումներով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Քնար Մանուկյան