Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հորդորում է երկիր այցելող ՀՀ քաղաքացիներին ձեռք բերել առողջական ապահովագրություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հորդորում է հանգստի նպատակով Եգիպտոս այցելող ՀՀ բոլոր քաղաքացիներին մեկնելուց առաջ պարտադիր ձեռք բերել համապատասխան ճամփորդական առողջական ապահովագրություն՝ Եգիպտոսում առողջական որևէ խնդրի պարագայում բժշկական օգնության համար պահանջվող մեծ ծախսերից խուսափելու նպատակով։

Դեսպանությունը, միաժամանակ, խնդրում է բոլոր տուրօպերատորներին Եգիպտոս մեկնող ՀՀ զբոսաշրջիկներին ներկայացնել առողջության ապահովագրություն ձևակերպելու կարևորությունը և առաջարկել համապատասխան ապահովագրական փաթեթներ։




Լրահոս