Հոկտեմբերի 26-ին ոստիկանության ամփոփագրում տեղ գտավ մի հաղորդագրություն։ Նախորդ օրը, ժամը 20-ից հոկտեմբերի 26-ի ժամը 10-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Սունդուկյան փողոցի կիսակառույց շինությունից գողացել էր շինարարական գործիքներ։
Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։
Արաբկիրի քրեական հետախույզներն անմիջապես ձեռնարկեցին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվեց, որ հանցագործությունը կատարել է Ավան թաղամասի 38-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:
38-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։
Դեպքի վայրի զննությամբ գողոնը հայտնաբերվել է։
Հանգամանքները պարզվում են։