ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի մահը ծանր հարված է մեզ համար: Մաթեւոսը մարդ է, ում վրա կարելի է հենվել, վստահ լինելով, որ դժվար պահին նա կլինի իր տեղում, ուրախ պահին էլ կլինի իր տեղում, միշտ կլինի իր տեղում: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է․
«Իր տեղում լինելը կախված չէ հանգամանքից: Իր տեղում լինելը կախված է իր տեղի գիտակցումից, իր տեղի նկատմամբ պատասխանատվության եւ սեփականության զգացումից:
Եւ դա մի տեղ է, որ հնարավոր չէ լրացնել, որովհետեւ դա միայն իր տեղն է: Եւ մենք կզգանք քո ներկայությունը մեր կողքին: Ննջիր խաղաղությամբ, Եղբա՛յր»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Մաթևոս Ասատրյանը հանկարծամահ է եղել նոյեմբերի 6-ին։ Երեկ ArmLur.am-ը հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել Մաթևոս Ասատրյանի տան այգում: Ընկերներով, ընտանիքներով հավաքված են եղել: Այնտեղ է եղել նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն ընտանիքի հետ: