ArmLur.am-ը պարբերաբար ահազանգներ է ստանում, որ ԿԳՄՍ նախարարությունը, տապալելով գրքերի տպագրությունները, տապալել է նաև դրանց բովանդակային հատվածը։ ArmLur.am-ին դիմած ծնողները փաստում են, որ 9-րդ դասարանի Հասարակագիտություն առարկայի դասագրքում 15-16 տարեկան երեխաներին համար նախատեսված է վերլուծության ձևեր։ Ծնողների բողոքի մեխն այն է, որ նրանց համար անհասկանալի է, թե ինչ է պահանջվում անել և ինչ կապ ունեն «Տպագիր աղբյուրներից տեղեկույթի վերլուծության ձևը» առարկայի հետ։
Այս դասագիրքը նոր չէ, իրապես այս դասագիրքը տպագրվել և հրատարակվել է 2014 թվականին։ Գիրքը երաշխավորված է նախկին Կրթության և գիտության նախարարության կողմից։ Գրքում հանդիպում է քաղաքական ենթատեքստերով վերլուծություններ ենթադրող առաջադրանքներ, ինչն էլ բողոքի ալիք է բարձրացրել։
Կա 2014 թվականին հրատարակված 2 դասագիրք, որոնք այն ժամանակ երաշխավորվել էին Կրթության և գիտության նախարարության կողմից։ Դասագրքերի բովանդակությունները և հեղինակները տարբեր են և ընտրությունը ինչպես միշտ թողնվել է դպրացի վրա, ինչպես նոր տպագրված դասագրքերի դեպքում։ Այսինքն ամեն նոր տպագրվող դասագիրք ունի նաև մեկ այլ հեղինակի կողմից ստեղծված և նախարարության կողմից հաստատված օրինակ և դրպրոցը կարող է դրանց մեջ ընտրություն կատարել։
Հիշեցնենք նաև, որ նոր տպագրված դասագրքերի ցանկում են 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանի դասագրքերը, որոնց վերաբերյալ ստացած բողոքներին ArmLur.am-ը պարբերաբար անդրադարձել է և անդրադառնում է։
Էմմա Միքայելյան