ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրել է․
«Իմ գործընկեր Աննա Գրիգորյանի հետ համայնքային այցի շրջանակներում հանդիպում ունեցանք Արցախից բռնի տեղահանված և Արտաշատ խոշորացված համայնքի Մասիս գյուղում բնակվող կանանց հետ։
Հանդիպման մասնակիցները կիսվեցին իրենց խնդիրներով, նոր կյանքի պայմաններին հարմարվելուն առնչվող կարիքներով և ապագայի ծրագրերով։
Արցախցի մեր քույրերին հայտնեցինք, որ իրենց սոցիալական կարիքների, փաստաթղթային խնդիրների՝ արագացված ընթացակարգով լուծման պահանջով գրություններ են ուղարկվել համապատասխան գերատեսչություններին։
Շարունակելու եմ Արցախից բռնի տեղահանված կանանց հետ հանդիպումների շարքը՝ աջակցելով նոր միջավայրում նրանց ադապտացմանը, որպես կին առաջնորդներ՝ իրենց գաղափարների իրացմանը և իրենց համայնքի հզորացմանը»։