Անցած 1 օրում բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման 19 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 8-9-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք:

Մասնավորապես, բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, դրամանենգության՝ 5, անձնական ունեցվածքի գողության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3-ական, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման ու թմրանյութի իրացման՝ 2-ական, սպանության փորձի, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ազատությունից ապօրինի զրկելու, սառը զենք կրելու, պետական սահմանն ապօրինի հատելու փորձի, անձնական կյանքի մասին գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1-ական դեպք։

Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս