Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով Երևան քաղաքի Սասունցի Դավիթ-Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր:
Տեսանկարահանող սարքերը գործարկվելու են 2023 թվականի նոյեմբերի 13-ից։
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: