Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Դեոնտեյ Ուայդլերը ասել է, որ սկսում է խառը մենամարտերի իր կարիերան ու պայմանագիր կկնքի UFC-ի հետ։
«Մտածում եմ այն մասին, որ զբաղվեմ UFC-ով ու բռնցքամարտով։ UFC-ում ես կլինեմ վտանգավոր մարդ»,- ամերիկացու խոսքերը մեջբերել է Blue Blood Sports TV-ն։
Պրոֆեսիոնալ ռինգում Դեոնտեյ Ուայդլերն անցկացրել է 46 մենամարտ, տարել 43 հաղթանակ, կրել 2 պարտություն ու գրանցել 1 ոչ-ոքի։