Armlur.am-ը ներկայացնում է Հայաստանի առաջատար գիտահետազոտական և խորհրդատվական ընկերություններից մեկի՝ Gellup-ի «Խաչմերուկ» հարցման արդյունքները։ Հարցումն անցկացվել է 1100 քաղաքացիների շրջանում։
Քաղաքացիներին տրվել են տարբեր հարցեր, այդ թվում՝ որ երկրներից կարելի է ռազմաքաղաքական օգնություն ստանալ մեր երկրի համար։
Նոյեմբեր ամսին հարցմանը մասնակցած քաղաքացիների 41.1%-ը պնդել է, որ օգնությունը պետք է ստանալ Ֆրանսիայից։
Սակայն հունվար ամսին այս պատկերը լրիվ այլ էր, 40.1%-ը նախըտրել էր Իրանից օգնություն ստանալու տարբերակը։
Հունիս ամսին քաղաքացիների 35.8%-ը նշել է, որ չկա նման երկիր, որից կարելի է օգնություն ստանալ։
Ըստ այս պատասխանների կարելի է ենթադրել, որ պատասխանների վրա մեծ ազդեցություն ունեն ՀՀ իշխանությունների հնչեցրած հայտարարությունները և կատարած քայլերը։ Օրինակ, այս դեպքում տարեսկզբին Իրանի հետ համագործակցելը սկզբունքային էր և անհրաժեշտ, սակայն այդ ալիքը մարեց։
Հետո իշխանությունները սկսեցին սերտանալ Ֆրանսիայի հետ, այդ ֆոնին հասարակության շրջանում ավելացնելով հակառուսականությունը։
Այսինքն, ստացվում է այպես, որ հասարակության ստվար զանգվածի իշխանությունը դեռ կարողանում է ղեկավարել։
Էմմա Միքայելյան