ՖՈՏՈ. ԱԺ պատգամավորները Եվրոպական խորհրդարանում քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանի և Հայկ Կոնջորյանի հետ Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ է ունեցել խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամներ Պետրաս Աստրավիչիուսի (Լիտվա), Աննա Ֆոտիգայի (Լեհաստան), Ռաֆայել Գլյուքսմանի (Ֆրանսիա) և Իլհան Քյուչյուկի (Բուլղարիա) հետ։

«Քննարկեցինք մեր տարածաշրջանում ԵՄ քաղաքականությանն ու ՀՀ֊ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ»,- տեղեկացրել է Եղոյանը:




Լրահոս