Armenian text to speach

Ովքե՞ր են ԱԺ պատգամավորներից մեկնում Բրյուսել և ի՞նչ նպատակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի երեք պատգամավոր և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչը նոյեմբերի 18-20-ը գործուղվելու են Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) Եվրոպայի տարածաշրջանի համաժողովին։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս մասին կարգադրությունը նոյեմբերի 9-ին ստորագրել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Համաձայն կարգադրության՝ Բրյուսել են մեկնելու ՖԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, պատգամավոր Արման Եղոյանը, պատվիրակության անդամներ՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Բադոյանը։

Ուշագրավ է, որ Արուսյակ Ջուլհակյանի գործուղումը նախատեսված է նոյեմբերի 18-21-ը, այսինքն՝ մեկ օր ավելի, քան մյուս պատվիրակների դեպքում։

ArmLur.am-ը ուսումնասիրեց կարգադրությունը և արձանագրեց, որ գործուղման հետ կապված ճանապարհածախսը, օրապահիկը և գիշերավարձը կփոխհատուցվեն պետական բյուջեից՝ Ազգային ժողովին այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին։ Ջուլհակյանի դեպքում նախատեսված է նաև Բրյուսել-Վարշավա ճանապարհածախսի փոխհատուցում։

 

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս