![](https://armlur.am/wp-content/uploads/2023/11/1113235b0691e6ff1b4cbe80e255b93e59c386.jpg)
Նոյեմբերի 9-ի առավոտյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ նոյեմբերի 8-ի ժամը 19.00-ից նոյեմբերի 9-ի ժամը 04.30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված իր «Լեքսուսը»:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված մեքենան Նուբարաշենի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից ավտոտնակում է և շահագործվում է նույն շենքի բնակիչներից մեկի կողմից: Հետագա միջոցառումների արդյունքում 38-ամյա տղամարդը ձերբակալվել և, գողացված մեքենայով հանդերձ, ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: