![](https://armlur.am/wp-content/uploads/2023/11/l-0x0wh-786x458z-1-36.jpeg)
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:
Ըստ այդմ՝ նոյեմբերի 20-ի դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 500 է, որից 354-ը երեխաներ են, 146-ը՝ մեծահասակ, 1 քաղաքացի հոսպիտալացված է, 321 քաղաքացի դուրս է գրվել: